ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մեղ­րի ե­կո­ղը, դեռ չմեկ­նած, մտա­ծում է հա­ջորդ այ­ցի մա­սին

Մեղ­րի ե­կո­ղը, դեռ չմեկ­նած, մտա­ծում է հա­ջորդ այ­ցի մա­սին
08.11.2019 | 01:44

ԳԱՂՏ­ՆԻ­ՔԸ ԳՈՒ­ՑԵ ԲՆՈՒ­ԹՅԱՆ ՄԵՋ Է
Ա­ռա­ջին ան­գամ Մեղ­րի այ­ցե­լո­ղի հա­մար քա­ղա­քի կտ­րուկ թե­քու­թյամբ նեղ­լիկ փո­ղոց­նե­րի ու հատ­կա­պես Փոքր թա­ղի ճար­տա­րա­պե­տա­կան ինք­նա­տիպ լու­ծում­նե­րով տնե­րի հա­մայ­նա­պատ­կե­րը եր­կար կպահ­պան­վի նրա հի­շո­ղու­թյան մեջ: Բայց ա­մե­նա­տա­րօ­րի­նակն այն թեթևու­թյունն է, ո­րը զգում է այդ նեղ­լիկ ու թեք փո­ղոց­նե­րի բար­ձուն­քը հաղ­թա­հա­րե­լիս, երբ շրջ­վում է ու զար­մա­նում, որ քիչ ա­ռաջ ներքևում էր, իսկ հի­մա այդ «ներքև»-ն ար­դեն ա­փի մեջ է: Այս զգա­ցո­ղու­թյու­նը նկա­տե­լի է հատ­կա­պես Փոքր թա­ղում գտն­վող Սուրբ Հով­հան­նես ե­կե­ղե­ցու բար­ձուն­քից: Ի՞նչ ի­մա­նաս, գաղտ­նի­քը գու­ցե բնու­թյան մեջ է կամ թե օ­դի մաք­րու­թյան, ո­րը ոտ­քե­րին ուժ է տա­լիս, այն էլ շա­հա­գործ­վող հան­քե­րով գե­րե­վար­ված Մեղ­րիում: Զբո­սաշր­ջա­յին եր­թու­ղի­նե­րից դուրս մնա­ցած երկ­րի հա­րա­վա­յին դար­պա­սում այն­քան բան կա տես­նե­լու և զար­մա­նա­լու, այդ թվում` չի­նա­րի հս­կա­յա­կան ծա­ռը, ո­րի փչա­կում եր­կար տա­րի­ներ քա­ղա­քի կոշ­կա­կա­րի տնակն էր։


Մեղ­րիում մինչ այ­սօր պահ­պան­վում են Սյու­նի­քի ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ժա­մա­նակ կա­ռուց­ված բեր­դե­րը, քա­ղա­քի տե­սար­ժան վայ­րե­րից են նաև Մեծ ու Փոքր թա­ղե­րի ե­կե­ղե­ցի­նե­րը, ո­րոնց պա­տե­րին Հով­նա­թա­նյան նկա­րիչ­նե­րի զար­դա­նախ­շե­րի հետ­քերն են։ Մեծ թա­ղի Սուրբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցում կա­րե­լի է տես­նել Հա­յաս­տան բեր­ված ա­ռա­ջին դաշ­նա­մու­րը։ Մեղ­րե­ցի­նե­րը պատ­մում են, որ դաշ­նա­մու­րը 1895-96 թթ. է բեր­վել, երբ քա­ղա­քի բնա­կիչ Մկր­տիչ Վա­չյանն ա­մուս­նա­ցել է ա­գու­լիս­ցի օ­րիորդ Ե­ղի­սա­բե­թի հետ: Ե­ղի­սա­բե­թի օ­ժիտ դաշ­նա­մու­րը հա­րա­զատ­նե­րը Բեռ­լին քա­ղա­քից բե­րել են տվել Թիֆ­լիս, այ­նու­հետև՝ Ջուլ­ֆա, հե­տո՝ Ա­գու­լիս՝ Ե­ղի­սա­բե­թի ծնող­նե­րի մոտ: Մեղ­րե­ցի Վա­չյան­նե­րը 25 հո­գով և բազ­մա­թիվ ջո­րի­նե­րով գնում են Ա­գու­լիս, դաշ­նա­մու­րը տե­ղա­փո­խում Մեղ­րի:


Մեղ­րիում մար­դիկ բա­րի են ու ժպ­տե­րես: Երբ փո­ղոց­նե­րով քայ­լե­լիս զրու­ցակ­ցիդ հետ կիս­վում ես քա­ղա­քի գե­ղեց­կու­թյամբ, տնե­րի դար­պաս­նե­րի մոտ դր­ված նս­տա­րան­նե­րին ե­րե­կո­յան խոս­քուզ­րույ­ցի բռն­ված կա­նայք ան­պայ­ման կմի­ջամ­տեն. «Մեր քա­ղա­քի նման մենք էլ լավն ենք: Բայց որ մայ­րա­քա­ղա­քից ե­կել ու մեր հա­լը հարց­նում եք, ու­րեմն դուք էլ եք լա­վը»: Մնում է ժպ­տալ ու բա­րին ցան­կա­նալ նրանց: Մեղ­րե­ցի­նե­րը յու­րա­հա­տուկ սի­րով ու հպար­տու­թյամբ են խո­սում ի­րենց քա­ղա­քի մա­սին, ան­գամ նրանք, ով­քեր ապ­րում են աղ­քա­տու­թյան մեջ, հպարտ, հյու­րա­սեր ու լավ զրու­ցա­կից են:


ԿՅԱՆ­ՔԸ ՀԱ­ՐԱ­ՎԱ­ՅԻՆ ՍԱՀ­ՄԱ­ՆՈՒՄ
Նախ հա­մա­ռոտ պատ­մա­կան ակ­նարկ Մեղ­րու մա­սին: Գող­թան աշ­խար­հի նախ­կին «Արևիք» գա­վա­ռը հի­շա­տակ­վում է դեռևս նախ­նա­դա­րից։ Պատ­մա­կան քա­ռու­ղի­նե­րում Մեղ­րին ժա­մա­նակ առ ժա­մա­նակ հայ­տն­վել է թուրք-սել­ջուկ­նե­րի, մոն­ղոլ-թա­թար­նե­րի աս­պա­տա­կու­թյուն­նե­րի տակ, բայց միշտ մնա­ցել է ան­սա­սան։ 1828 թ. Մեղ­րին ընդգրկված է ե­ղել Ղա­րա­բա­ղի պրո­վին­ցիա­յի մեջ, իսկ 1868-ին կազ­մել է Ե­լի­զա­վետ­պո­լի նա­հան­գի Զան­գե­զուր գա­վա­ռի մի մա­սը։ Խոր­հր­դա­յին կար­գեր հաս­տատ­վե­լուց հե­տո, 1930 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 9-ին կազ­մա­վոր­վել է Մեղ­րու շր­ջա­նը` Մեղ­րի կենտ­րո­նով։


Մեղ­րին Սյու­նի­քի մար­զի հա­րա­վա­յին սահ­մա­նա­պահ քա­ղաք­նե­րից է: Այն տա­րած­ված է Մեղ­րի գե­տի աջ և ձախ ա­փե­րին, ո­րոնք կոչ­վում են Մեծ և Փոքր թա­ղեր։ Քա­ղա­քը պե­տա­կան սահ­մա­նով և Ա­րաքս գե­տով բա­ժան­վում է Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյու­նից։ Ա­րաքս գե­տով հայ-ի­րա­նա­կան միջ­պե­տա­կան սահ­մա­նը ձգ­վում է 35 կմ:
Հա­յաս­տա­նի մյուս բնա­կա­վայ­րե­րի նման Մեղ­րին էլ խն­դիր­ներ ու­նի, թեև բնա­կիչ­նե­րը գոհ են ի­րենց կյան­քից, աշ­խա­տա­տեղ կա, ար­տա­գաղ­թող­նե­րը քիչ են, գնա­ցած­նե­րը վե­րա­դառ­նում են: Բնա­կիչ­նե­րը տե­ղե­կաց­րին, որ քա­ղա­քում տրանս­պորտ չկա. «Էս թեք ու նեղ փո­ղոց­նե­րով մարշ­րուտ­կեն ո՞նց կանց­նի, հա­մա­րյա բնա­կիչ­նե­րի մեծ մա­սը սե­փա­կան մե­քե­նա ու­նի, որ­տեղ պետք է, գնում են, աշ­խա­տան­քը կա, փո­ղը կա»,- ա­սում է մեղ­րե­ցի 65-ա­մյա մի տղա­մարդ:
Հա­մայն­քի բնակ­չու­թյու­նը հիմ­նա­կա­նում աշ­խա­տում է Ա­գա­րա­կի պղն­ձա­մո­լիբ­դե­նա­յին կոմ­բի­նա­տում (1010 մարդ), ռու­սա­կան սահ­մա­նա­պահ զոր­քե­րում, հայ­կա­կան բա­նա­կում, մի մասն էլ զբաղ­վում է այ­գե­գոր­ծու­թյամբ:


Սա­կայն ի­րենց սո­ցիա­լա­կան կյան­քը գնա­հա­տե­լիս մեղ­րե­ցի­նե­րը նշում են, որ ի­րենց քա­ղա­քում ապ­րանք­նե­րը շատ ա­վե­լի թանկ են, քան մայ­րա­քա­ղա­քում, թեև «սահ­մա­նից մի թիզ էն կողմ մար­դիկ գնում, վա­ճառ­քի հա­մար տն­տե­սա­կան ապ­րանք են բե­րում, բայց Մեղ­րիում թանկ են ծա­խում, շա­տե­րը տա­նում են կող­քի գյու­ղե­րը, մինչև ան­գամ Երևան»:
Փոքր թա­ղի բնակ­չու­հի Վար­դու­հի Կի­րա­կո­սյա­նի խոս­քով` Մեղ­րու միր­գը միշտ ար­ժեք է ու­նե­ցել: «Շատ էլ չենք չար­չար­վում, ինչ­պես, օ­րի­նակ, Ա­րա­րա­տյան դաշ­տա­վայ­րի բնա­կիչ­նե­րը: Բնու­թյունն ու ե­ղա­նակն այդ հար­ցում խնա­յել են մեզ»,- ա­սում է Վար­դու­հին ու հա­վե­լում, որ ի­րենք նաև այ­գի ու­նեն: Ար­քա­յա­նա­րինջ են ա­ճեց­նում, զբաղ­վում չրա­գոր­ծու­թյամբ, թեև նրա խոս­քով` չրա­գոր­ծու­թյունն ի­րենց ապ­րուս­տի մի­ջո­ցը չէ, ուղ­ղա­կի այ­գին ու­նեն, պի­տի մշա­կեն, հո չե՞ն թող­նե­լու:

ՓՈ­ՂՈՑ­ՆԵ­ՐՈՎ ԱՆՑ­ՆՈՂ ԳԱ­ԶԱ­ՏԱ՞ՐՆ Ա­ՍԵՄ, ԹԵ՞ ԲՐԻ­ԿԵ­ՏԻ ՀՈՒՅ­ՍԻՆ ՄՆԱ­ՑՈՂ ԴՊ­ՐՈՑՆ ՈՒ ՄԱՆ­ԿԱ­ՊԱՐ­ՏԵ­ԶԸ
2016 թվա­կա­նին ի­րա­կա­նաց­ված հա­մայ­նք­նե­րի խո­շո­րա­ցու­մից հե­տո Մեղ­րին դար­ձավ բազ­մաբ­նա­կա­վայր խո­շո­րաց­ված հա­մայնք, ո­րի մեջ մտ­նում են եր­կու քա­ղա­քա­յին (Մեղ­րի, Ա­գա­րակ) և 13 գյու­ղա­կան բնա­կա­վայ­րեր: Հաշ­վառ­ված բնակ­չու­թյունն ըստ բնա­կա­վայ­րե­րի այս­պի­սին է. Մեղ­րի՝ 4601, Ա­գա­րակ՝ 4729, Կարճևան՝ 270, Շվա­նի­ձոր՝ 339, Վահ­րա­վար՝ 35, Գու­դեմ­նիս՝ 36, Լիճք՝ 147, Տաշ­տուն՝ 116, Լեհ­վազ՝ 627, Ալ­վանք՝ 289, Վար­դա­նի­ձոր՝ 152, Նռ­նա­ձոր՝ 151, Թխ­կուտ՝ 67, Կու­րիս՝ 53, Այ­գե­ձոր՝ 2։
2016 թվա­կա­նից Մեղ­րի հա­մայն­քի ղե­կա­վար ըն­տր­վեց Մխի­թար Զա­քա­րյա­նը, ո­րը մինչ այդ 8 տա­րի շա­րու­նակ զբա­ղեց­րել էր Ա­գա­րա­կի քա­ղա­քա­պե­տի պաշ­տո­նը:
«Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում խոսք գնաց ջե­ռուց­ման մա­սին, քա­նի որ ձմեռն ար­դեն թա­կել է Սյու­նի­քի մար­զի դու­ռը: Գա­զի մա­սին դեռ կխո­սենք, իսկ մինչ այդ հա­մայն­քա­պե­տը հա­մա­ձայն չէ, որ տն­տե­սու­թյուն­նե­րին ու կր­թա­կան օ­ջախ­նե­րին բա­ժան­վող բրի­կետ­նե­րը ջե­ռուց­ման հար­ցը չեն լու­ծում։ Նրա խոս­քով՝ Մեղ­րու մի շարք դպ­րոց­ներ ու ման­կա­պար­տեզ­ներ ան­ցյալ տա­րի բրի­կե­տով են ջե­ռուց­վել, ե­թե գա­զա­մու­ղը շա­րու­նա­կի մնալ փակ, թերևս այս ձմեռ էլ մնան բրի­կե­տի հույ­սին: Տա­րա­ծաշր­ջա­նի զար­գաց­ման տե­սան­կյու­նից այս­տեղ չա­փա­զանց կարևո­րում են Մեղ­րու ա­զատ տն­տե­սա­կան գո­տու գոր­ծար­կու­մը, ո­րի հե­ռան­կա­րը, գո­նե մոտ ա­պա­գա­յում, ոչ մի կերպ չի երևում։


Մեղ­րու զար­գաց­ման այլ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի մա­սին տե­ղա­ցի Ար­սեն Մար­գա­րյա­նի հետ ենք զրու­ցում։ Մաս­նա­գի­տու­թյամբ գյու­ղատն­տես, բնա­պահ­պա­նա­կան հար­ցե­րում խիստ ակ­տիվ ե­րի­տա­սար­դի հա­մոզ­մամբ, ե­թե այ­գե­գոր­ծու­թյամբ զբաղ­վող­նե­րի աշ­խա­տան­քը գնա­հատ­վի ըստ ար­ժան­վույն, ա­պա մար­դիկ այլևս չեն աշ­խա­տի հան­քար­դյու­նա­բե­րու­թյու­նում, կզ­բաղ­վեն այ­գե­գոր­ծու­թյամբ: «Հա­րյուր տա­րի ա­ռաջ Հա­յաս­տա­նում ար­դյու­նա­բե­րու­թյուն չի ե­ղել, բայց եր­կիրն ապ­րել է գյու­ղատն­տե­սու­թյամբ, թեև աղ­քա­տու­թյան մեջ է ե­ղել: Գյու­ղատն­տե­սու­թյու­նը տար­բեր ճյու­ղեր ու­նի, և գյու­ղա­ցին մտա­ծում է, որ կա­րող է զար­գա­նալ հո­ղա­գոր­ծու­թյամբ, բայց կան նաև ա­նաս­նա­պա­հու­թյուն, տեքս­տիլ, կա շե­րա­մա­պա­հու­թյուն, ո­րը Հա­յաս­տա­նում ժա­մա­նա­կին շատ զար­գա­ցած է ե­ղել, մինչ­դեռ այ­սօր այն գրե­թե վե­րա­ցել է: Բայց այ­սօր գյու­ղա­ցին ինք­նու­րույն չի կա­րող զբաղ­վել շե­րա­մա­պա­հու­թյամբ, դրա հա­մար հար­կա­վոր է կա­ռա­վա­րու­թյան մի­ջամ­տու­թյու­նը: Պե­տու­թյան ա­ջակ­ցու­թյու­նը միշտ ե­ղել է սահ­մա­նա­փակ, բե­րել ու ա­սօր էլ վարկ են տա­լիս գյու­ղա­ցուն, փո­խա­նակ շե­րամ տան կամ սո­վո­րեց­նեն շե­րա­մա­պա­հու­թյուն, մինչ­դեռ բե­րում վարկ են տա­լիս ու ա­սում էս­քան տո­կոս պետք է բե­րես տաս, ախր չի կա­րե­լի այդ­պես: Ես ա­վար­տել եմ ագ­րա­րա­յին ար­տադ­րու­թյան է­կո­նո­մի­կա­յի կա­ռա­վա­րում բա­ժի­նը, բայց է­սօր ես այդ մաս­նա­գի­տու­թյամբ չեմ աշ­խա­տում, հենց հի­մա սա­րե­րից եմ վե­րա­դառ­նում, հր­դեհ­ներ են ե­ղել, ըն­կեր­նե­րիս հետ գնա­ցել էի հան­գց­նե­լու»,-պատ­մում է Ար­սե­նը:

ԵՐԲ Ա­ՆՈՒ­ՆԸ ԿԱ, Ա­ՄԱ­ՆՈՒՄ ՉԿԱ
Մխի­թար Զա­քա­րյա­նի խոս­քով` հա­մայն­քի ա­ռաջ­նա­յին խն­դիր­նե­րից է գա­զի­ֆի­կա­ցու­մը: Չնա­յած Մեղ­րի ու Ա­գա­րակ քա­ղաք­նե­րում տե­սա­նե­լի են նոր անց­կաց­ված գա­զա­տար խո­ղո­վակ­նե­րը, սա­կայն բնա­կիչ­նե­րը դեռևս բա­լո­նով գազ են գնում: Մեզ հետ զրույ­ցում հա­մայն­քի ղե­կա­վարն ա­սաց, որ Մեղ­րու և Ա­գա­րա­կի հա­մար կա­ռուց­ված է գա­զա­բաշխ­ման ցան­ցը, ին­չում իր ներդ­րումն է ու­նե­ցել ԻԻՀ կա­ռա­վա­րու­թյու­նը:


Հարկ է նշել, որ դեռևս 2011 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րին Ի­րա­նի և Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյուն­նե­րի միջև ստո­րագր­վեց հու­շա­գիր, ո­րով Ի­րա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը հա­մա­ձայ­նեց որ­պես դրա­մաշ­նորհ 2 մլն դո­լար տրա­մադ­րե­լու Հա­յաս­տա­նում Ի­րա­նի հետ սահ­մա­նա­մերձ բնա­կա­վայ­րե­րի (Մեղ­րի և Ա­գա­րակ հա­մայ­նք­նե­րի) գա­զա­բաշխ­ման ցան­ցի կա­ռուց­ման ծրագ­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար:
Իր հեր­թին Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը ստանձ­նեց տրա­մադր­վող մի­ջոց­նե­րի հաշ­վին ապ­րանք­նե­րի մա­տա­կա­րար­ման և ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­տուց­ման գոր­ծարք­նե­րից գանձ­վող հար­կե­րի, մաք­սա­տուր­քե­րի և այլ պար­տա­դիր վճար­նե­րի հետ կապ­ված ծախ­սե­րը: Ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում Մեղ­րիում անց­կաց­վե­ցին շուրջ 26,5 կմ, իսկ Ա­գա­րա­կում՝ 4,8 կմ եր­կա­րու­թյամբ տար­բեր ճնշ­ման գա­զա­տար­ներ։


Մեղ­րու գա­զա­մա­տա­կա­րա­րումն ա­պա­հո­վե­լու նպա­տա­կով կա­ռուց­վել են շուրջ 1 կմ եր­կա­րու­թյամբ բարձր ճնշ­ման գա­զա­տար և գա­զա­բաշ­խիչ կա­յան, ո­րը նա­խա­տես­ված է նաև քա­ղա­քի հա­րա­կից բնա­կա­վայ­րե­րի գա­զա­մա­տա­կա­րար­ման հա­մար։ Ար­դյուն­քում՝ ամ­բող­ջու­թյամբ գա­զի­ֆի­կաց­վել են Մեղ­րին և Ա­գա­րա­կի շուրջ 50 տո­կո­սը։ Դրա­մաշ­նոր­հը ստա­նա­լուց 5 տա­րի անց՝ 2016 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի 21-ին, է­ներ­գե­տիկ են­թա­կա­ռուց­վածք­նե­րի և բնա­կան պա­շար­նե­րի նա­խա­րա­րու­թյու­նը հայ­տա­րա­րեց, որ ա­վարտ­վել են Ի­րա­նի հետ սահ­մա­նա­մերձ Մեղ­րի և Ա­գա­րակ հա­մայ­նք­նե­րի գա­զա­բաշխ­ման ցան­ցի կա­ռուց­ման աշ­խա­տանք­նե­րը։ Քա­ղաք­նե­րում վառ­վեց խոր­հր­դան­շա­կան կրա­կը, և տր­վեց գա­զա­մա­տա­կա­րար­ման մեկ­նար­կը, սա­կայն մինչ օրս էլ Մեղ­րու և Ա­գա­րա­կի բնա­կիչ­նե­րը զրկ­ված են կա­պույտ վա­ռե­լի­քից:


Բայց վեր­ջերս ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի տա­րա­ծաշր­ջա­նա­յին և եվ­րա­սիա­կան ին­տեգր­ման հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նիս­տե­րից մե­կում քն­նարկ­վեց հա­մայն­քի գա­զա­մա­տա­կա­րար­ման հար­ցը: Այժմ գործ­նա­կան քայ­լեր են ի­րա­կա­նաց­վում այդ ուղ­ղու­թյամբ: ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի տա­րա­ծաշր­ջա­նա­յին և եվ­րա­սիա­կան ին­տեգր­ման հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Մի­քա­յել Մել­քու­մյա­նի խոս­քով` Մեղ­րին գազ կու­նե­նա մինչև նոր տա­րի:


Ա­նուշ ՆԵՐ­ՍԻ­ՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 35484

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ